Ժերար Պիկեն ցանկություն չունի դառնալ «Բարսելոնայի» նախագահը

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ժերար Պիկեն չի ցանկանում ստանձնել ակումբի ղեկավարի պաշտոնը։

«Բացարձակապես պարտադիր չէ, որ ես դառնամ «Բարսելոնայի» նախագահը, բայց կարծում եմ, որ եթե մի օր ակումբին պետք են մարդիկ, ովքեր մանկուց զբաղվել են նրա գործունեությամբ, ապա ես պետք է այնտեղ լինեմ։ «Բարսելոնայի» ղեկավար լինելը մեծ զոհաբերություն է», – Պիկեի խոսքերն է մեջբերում Managing Barca-ը։

Հիշեցնենք, որ «Բլաուգրանայի» կազմում Ժերար Պիկեն անցկացրել է ավելի քան 600 հանդիպում։