«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը պատասխանել է «Ոսկե գնդակը» նվաճելու իր հնարավորությունների մասին հարցին։
«Եկեք հաղթենք Պրեմիեր լիգայում և Չեմպիոնների լիգայում։ Որովհետև բոլորը գիտեն, որ «Ոսկե գնդակի» շնորհման հետ երբեմն արտաքին գործոնները կարող են ազդել»,- ասել է «Լիվերպուլի» վինգերը: