Հայտնի է, թե քանի խաղով է որակազրկվել Արնե Սլոտը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը պատժվել է «Էվերթոնի» դեմ վերջին խաղից հետո, հայտնում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան։

Հոլանդացի մասնագետը որակազրկվել է երկու խաղով, ինչպես նաև պարտավորվել է վճարել 80 հազար եվրո տուգանք։ Սլոտը պատժվել է մրցավարների հասցեին ոչ պատշաճ պահվածքի և վիրավորական արտահայտությունների համար:

Հիշեցնենք, որ մերսիսայդյան դերբին ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ «Լիվերպուլը» գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 11 միավորով առաջ անցնելով մոտակա մրցակիցներից: