Յան Բիսսեկ․ «Ես չեմ կարծում, որ «Միլանը» մեզնից ուժեղ է»

«Ինտերի» պաշտպան Յան Բիսեկը Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչում «Լացիոյի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո մեկնաբանել է «Միլանի» դեմ սպասվող հանդիպումը։

«Այս պահին մենք կենտրոնանում ենք միայն անմիջական հանդիպումների վրա և շատ առաջ չենք նայում: Մենք դեռ չենք էլ մտածում Իտալիայի գավաթում «Միլանի» հետ դերբիի մասին, բայց, իհարկե, ցանկանում ենք հաղթել։ Եվ ես չեմ կարծում, որ «Միլանը» մեզնից ուժեղ է», – ասել է պաշտպանը։