Կարևոր տեղեկությունը Քրիստիան Պուլիշիչի ապագայի վերաբերյալ

Իտալական «Միլանն» ու Քրիստիան Պուլիշիչը պայմանագիր կկնքեն մինչև 2028 թվականը՝ երկարաձգելու հնարավորությամբ մինչև 2029 թվականը։ Վինգերի աշխատավարձը կհասցվի 5 միլիոն եվրոյի
Քրիստիան Պուլիշիչը կերկարաձգի պայմանագիրը «Միլանի» հետ։

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, կողմերի միջեւ երկխոսությունը սկսվել է մի քանի ամիս առաջ։ Ակումբը եզրային հարձակվողին առաջարկում է պայմանագիր մինչև 2028 թվականը և, հնարավոր է, ներառի ևս մեկ մրցաշրջանի երկարաձգման տարբերակ:

Ֆուտբոլիստը պատրաստ է ընդունել առաջարկը, նրա աշխատավարձը տարեկան 4 միլիոն եվրոյից կհասնի 5 միլիոնի։

Պուլիշիչի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը և պարունակում է մինչև 2028 թվականը երկարաձգելու տարբերակ:

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում ամերիկացին անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։