«Միայն իմ դիակի վրայով»․ Արտետան այն մասին, թե արդյոք «Արսենալը» կընդունի պարտությունը չեմպիոնական մրցավազքում

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հումորով պատասխանել է այն հարցին, թե արդյոք «զինագործները» մտադիր են ընդունել պարտությունը Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար պայքարում։

«Միայն իմ դիակի վրայով։ Եթե ​​ես դադարեմ հավատալ, որ «Արսենալն» ի վիճակի չէ տիտղոսը նվաճել, ապա ես տուն կգնամ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասալ է Արտետան։

«Արսենալը» ներկայումս զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ զիջելով առաջատար «Լիվերպուլին»։ Անգլիայի գործող չեմպիոնը «Մանչեսթեր Սիթին» է։ Վաղը՝ փետրվարի 26-ին, «Արսենալը» Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում կմրցի «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ։