Հայտնի է դարձել «Բարսելոնայի» հետ Լամին Յամալի նոր պայմանագրի ժամկետը

«Բարսելոնայի» 17-ամյա իսպանացի հարձակվող Լամին Յամալն այս ամառ կերկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։

Համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականը, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը նախատեսում է Լիսաբոնում հանդիպել Ժոան Լապորտայի և Դեկուի հետ՝ առաջընթաց գրանցելու համար, որը կհամընկնի Չեմպիոնների Լիգայի «Բենֆիկայի» դեմ հանդիպման հետ:

Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ «Բենֆիկա» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա մարտի 5-ին։

Այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։