El Nacional. Պեպ Գվարդիոլան շահավետ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի մարզիչ Պեպ Գվարդիոլան շատ գրավիչ առաջարկ է ստացել, հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 54-ամյա մասնագետը Սաուդյան Արաբիայից առաջարկ է ստացել չեմպիոնական ակումբներից մեկից։ Առաջարկվող պայմանագրով Պեպի աշխատավարձը մի քանի անգամ կբարձրանա, քան նա ստանում է Մանչեսթերում:

Անգլիական ակումբը կարծում է, որ Գվարդիոլան թիմը դուրս կբերի ճգնաժամից, ուստի թիմից հեռանալու կամ չհեռանալու որոշումը մնում է իսպանացու վրա։

Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» 26 տուրից հետո զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։