Մադրիդի «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է «Բարսելոնայի» դեմ գավաթային խաղից ունեցած սպասելիքների մասին։
«Բարսելոնայի ուժը նրանց մարզիչն է։ Նա կարողանում է իր խաղային փիլիսոփայությունը փոխանցել ֆուտբոլիստներին, և կարծում եմ, որ Ֆլիկի նշանակումը շատ օգտակար է եղել թիմի համար։ Դժվար է լինելու այդ խաղում հաջողության հասնելը», ասել է Սիմեոնեն։