Էրիկ տեն Հագը կարևոր հայտարարություն է արել իր ապագայի վերաբերյալ

Էրիկ տեն Հագը հայտարարել է, որ մինչև ամառ չի վերադառնա մարզչական աշխատանքի։

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչը, ով հոկտեմբերին հեռացվել էր աշխատանքից, համարվում էր «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նուրի Շահինին հավանական փոխարինող։ Սակայն պարզ է դարձել, որ հոլանդացին չի ցանկանում այդ գործը վերցնել միջմրցաշրջանում։

Իր գրասենյակի կողմից հրապարակված տեսանյութում Տեն Հեգը հաստատել է։ «Ես արդեն որոշել եմ չստանձնել որևէ ակումբի ղեկը մինչև հուլիսի 1-ը, որը նոր սեզոնի սկիզբն է։ Եթե ինչ-որ բան կարոտում եմ, դա «Օլդ Թրաֆորդն» է»,- ավելացրել է մարզիչը: