ՈՒԵՖԱ-ի նախագահը բացատրել է, թե ինչու էր Ռոդրին արժանի «Ոսկե գնդակին»

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին արժանի էր «Ոսկե գնդակին»։

«Բացարձակ։ Ռոդրին EURO-2024-ը հաղթած Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հոգին էր, որը վերջին տարիներին հաղթել է գրեթե ամեն ինչ։ Նա ավելի քիչ գոլեր է խփում, քան հարձակվողները, և, հետևաբար, կարող է ավելի քիչ տեսանելի լինել սովորական մարդու համար, բայց փորձագետները գնահատում են նրան։

Ի վերջո քվեարկել է մոտ 100 լրագրող, որը մեծ թիվ է։ Միևնույն ժամանակ Ռոդրին կուլտուրական, համեստ և ընկերասեր տղա է, ինչը նույնպես կարևոր է։ Ես իմացա, որ նա պատրաստվում էր նվաճել «Ոսկե գնդակը» միջոցառման օրը, քանի որ նրանք միտումնավոր գաղտնի էին պահում դա։ ՈւԵՖԱ-ում ոչ ոք նույնպես չգիտեր այդ մասին»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում Delo.si-ն։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը, որում Ռոդրին արժանացավ մրցանակին։ Քվեարկության արդյունքում երկրորդ տեղում է հայտնվել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը։