ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է Վինիսիուս Ժունիորի՝ Մադրիդի «Ռեալից» Սաուդյան Արաբիայի ակումբ 1 միլիարդ եվրոյով հնարավոր տեղափոխության մասին խոսակցությունները։
«Ես դրան վերաբերվում եմ այնպես, ինչպես վերաբերվում եմ այն խոսակցություններին, որ Չեմպիոնների Լիգայի հանդիպումները կանցկացվեն այլ մայրցամաքներում։ Չգիտեմ՝ սա ճիշտ է, բայց 1 միլիարդը հսկայական գումար է, որը չունի տնտեսական հիմք։ Սաուդցիները պետք է որոշեն, եթե դա ճիշտ է, իհարկե»,- Չեֆերինիի խոսքերը մեջբերում է Delo-ն։
Վինիսիուս Ժունիորի գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։