«Սևիլիայի» կենտրոնական պաշտպան Լուակ Բադեն կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Չելսիում»։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Չելսին» մտադիր է 24-ամյա ֆրանսիացուն ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նշվում է, որ լոնդոնցիները պատրաստ են 30 միլիոն եվրո հատկացնել Բադեին գնելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում Բադեն «Սևիլիայի» կազմում անցկացրել է 20 հանդիպում Լա Լիգայում և Իսպանիայի գավաթում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանի գործող պայմանագիրը «Սևիլիայի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Transfermarkt-ը ֆրանսիացու արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։