«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ընդգծել է այն հաջողությունները, որոնք ակումբը հասել է իր գլխավորությամբ:
«Պրեմիեր Լիգայում ոչ ոք չի կարող 100 միավոր վաստակել և չորս անգամ անընդմեջ հաղթել առաջնությունը։ Դա իմ կյանքի ընթացքում այլևս չի լինի, կներեք»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի 2017/2018 մրցաշրջանում վաստակել է 100 միավորի։ «Քաղաքայինները» Անգլիայի չեմպիոն են դարձել նաև 2020/2021 մրցաշրջանում։
Այսօր՝ փետրվարի 23-ին, Գվարդիոլայի թիմը Անգլիայի Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրում կհանդիպի «Լիվերպուլի» հետ։
Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝