Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի որակազրկումը։
Հիշեցնենք, որ անգլիացին մրցավարին վիրավորական արտահայտության համար կարմիր քարտ ստանալուց հետո բաց կթողնի Լա Լիգայի երկու հանդիպում։ Ավելի վաղ մադրիդյան ակումբի բողոքարկումը մերժվել էր։
«Բելինգհեմի երկխաղյա որակազրկո՞ւմ. Մենք պետք է կայացնենք այս որոշումը։ Դա այն է, ինչ կա։ Վաղը մեկ այլ ֆուտբոլիստ կլինի մեկնարկային կազմում նրա փոխարեն»,- ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ։
Կիրակի օրը՝ փետրվարի 23-ին, Իսպանիայի առաջնության շրջանակներում Մադրիդի «Ռեալը» կընդունի «Ժիրոնային»։