Վիկտոր Օսիմհենը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը, ով վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում», կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։

Ինչպես հայտնում է TBR Football-ը, 26-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Ասթոն Վիլան» և «Նյուքասլը»։ Պրեմիեր Լիգայի բոլոր չորս ակումբները դիտարկում են նիգերիացուն այս ամառ ձեռք բերելու տարբերակը։

«Գալաթասարայի» կազմում անցկացրած 23 խաղում Վիկտոր Օսիմհենը դարձել է 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 մլն եվրո։