Ջամալ Մուսիալա․ «Մենք ցանկանում ենք հաղթել և՛ Բունդեսլիգան, և՛ Չեմպիոնների Լիգան»

«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան պատմել է, թե ինչի է ցանկանում հասնել թիմի հետ այս մրցաշրջանում։

«Մենք ցանկանում ենք հաղթել և՛ Բունդեսլիգան, և՛ Չեմպիոնների Լիգան։ Շատ ուրախ եմ նոր պայմանագիր ստորագրելու համար։ Այժմ ինձ համար կարևոր է շարունակել աճել տարեցտարի»,- Մուսիալայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ այսօր ակումբը պաշտոնապես հայտարարեց 21-ամյա աստղի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2030 թվականը։

Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում անցկացրած 30 խաղում դարձել է 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։