Քաթարի «Ալ-Արաբիի» կիսապաշտպան Մարկո Վերատին կարող է վերադառնալ Եվրոպա։ Լրագրող Էկրեմ Կոնուրի տեղեկություններով՝ 32-ամյա իտալացու ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր լիգայի երեք ներկայացուցիչներ։
Խոսքը «Ֆուլհեմի», «Վեսթ Հեմի» և «Բորնմութի» մասին է։ Վերատին Քաթարում է հանդես գալիս 2023 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև հաջորդ ամառ: Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալի փորձագետները կիսապաշտպանի արժեքը գնահատում են 13 մլն եվրո։