Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Լուկաս Վասկեսը

Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք կարևոր խաղից մի քանի օր առաջ Լուկաս Վասկեսը միացել է Մադրիդի «Ռեալի» վնասվածք ստացած ֆուտբոլիստների շարքին։

Վասկեսը բաց կթողնի մոտ երկու-երեք շաբաթ: Սա նշանակում է, որ պաշտպանը կարող է խաղադաշտ վերադառնալ արդեն գարնանը։ Լուկաս Վասկեսի կորուստը միայն ավելացնում է Կառլո Անչելոտտիի առջև ծանրացած խնդիրները։

Մադրիդի «Ռեալի» վնասվածքների ցուցակում այժմ հինգ պաշտպան կա: Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումը «Մանչեսթեր Սիթին» և «Ռեալը» կանցկացնեն երեքշաբթի՝ փետրվարի 11-ին: