Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ամփոփել է թիմի խաղը «Սևիլիայի» դեմ։ Հիշեցնենք, որ կատալոնացիները 10 հոգով կարողացան հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ 1։4 հաշվով և ընդհուպ մոտենալ առաջին երկու հորիզոնականներում գտնվող թիմերին։
«Այսօր մենք լավ պաշտպանվեցինք, նույնիսկ խաղում էինք մեկ խաղացող քիչ։ Ես շատ ուրախ եմ», – կարճ և հստակ ասել է գերմանացի մասնագետը։
Կատալոնական գրանդը մյուս տուրում կհանդիպի «Ռայո Վալյեկանոյին» ։ Խաղը կկայանա փետրվարի 17-ին։