Հայտնի է, թե որքան ժամանակով խաղադաշտից կբացակայի Ռոնալդ Արաուխոն

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն վնասվածք է ստացել «Սևիլիայի» դեմ խաղում։ Ուրուգվայցին եղել է «Բլաուգրանայի» մեկնարկային կազմում կիրակի օրը կայացած Լա Լիգայի խաղում, սակայն 22 րոպե անց նրան փոխարինել է Պաու Կուբարսին: Լրագրող Չավի Միգելի խոսքով՝ Արաուխոն սրունքն է վնասել։ Եթե ​​ախտորոշումը հաստատվի, ուրուգվայցին շարքից դուրս կգա երեք շաբաթով:

Հիշեցնենք, որ Ռոնալդ Արաուխոն բաց թողեց ամբողջ մրցաշրջանի առաջին կեսը Ուրուգվայի հավաքականի ամառային Ամերիկայի գավաթի խաղում ստացած վնասվածքի պատճառով։

Կենտրոնական պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է ութ խաղ՝ դառնալով մեկ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: