Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ծրագրում է վերսկսել նոր պայմանագրի շուրջ բանակցությունները կենտրոնական պաշտպան Ռաուլ Ասենսիոյի հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է շարունակել բանակցությունները 21-ամյա ֆուտբոլիստի հետ։ Նշվում է, որ ակումբը գոհ է Ասենսիոյի առաջընթացից և նրա՝ թիմի հանդեպ ունեցած վերաբերմունքից:
Լրագրողը նշում է, որ Ասենսիոյի պայմանագրի երկարաձգումը «Ռեալի» առաջնահերթություններից է մոտ ապագայում։ Այս մրցաշրջանում պաշտպանը հիմնական թիմի կազմում մասնակցել է 20 հանդիպման և կատարել մեկ գոլային փոխանցում։