Կառլո Անչելոտտին կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կարող է հեռանալ մադրիդյան ակումբի մարզչի պաշտոնից։ Այս մասին հայտնում է լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնթը։

Աղբյուրի համաձայն՝ Անչելոտին գիտի, որ Խաբի Ալոնսոն հրաժարվել է «Լիվերպուլի» աշխատանքից և չի երկարաձգի պայմանագիրը «Բայերի» հետ՝ կապված «Ռեալում» առաջիկա հնարավոր նշանակման հետ:

Հիշեցնենք, որ Անչելոտտին «Լոս Բլանկոսի» գլխավոր մարզիչն է 2021 թվականից։ Իսպանիայի առաջնության 23 տուրից հետո Մադրիդի «Ռեալը» 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մոտակա մրցակցից տարբերությունն ընդամենը մեկ միավոր է։

Փետրվարի 11-ին «Ռեալը» կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։