Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ժոաու Ֆելիշը կարիերան կշարունակի «Միլանում»։ Այս մասին հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
Հարկ է նշել, որ պորտուգալացի ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա «Միլանում»։
Այս մրցաշրջանում Ֆելիշը բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Պորտուգալացու գործող աշխատանքային պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։