«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է կիսապաշտպան Նիկո Գոնսալեսի տեղափոխության մասին։
23-ամյա իսպանացին «Քաղաքայինների» հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը։
Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմում է 60 միլիոն եվրո, որից 24 միլիոնը բաժին է հասնելու «Բարսելոնային», որը Նիկոին վաճառել է «Պորտուին» 8,4 միլիոնով՝ վերավաճառքի տոկոսային պայմանագրով։
Այս մրցաշրջանում Նիկոն Պորտուգալիայի առաջնությունում անցկացրել է 17 հանդիպում, որտեղ դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։