Մարկո Ասենսիոն տեղափոխվեց Պրեմիեր Լիգա

«Ասթոն Վիլան» պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հարձակվող Մարկո Ասենսիոյի հետ մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը վարձակալական հիմունքներով։ Այս մասին հայտնում է անգլիական թիմի մամուլի ծառայությունը։

Այս մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը փարիզցիների կազմում անցկացրել է 16 հանդիպում, դարձել 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

ՊՍԺ-ն իսպանացուն գնել է 2023 թվականի ամռանը՝ որպես ազատ գործակալ Մադրիդի «Ռեալից»։