Կրիշտիանու Ռոնալդուն Ջուդ Բելինգհեմին համեմատել է Զինեդին Զիդանի հետ

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն համեմատություն է անցկացրել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի և ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանի միջև։

«Բելինգհեմը երկար ճանապարհ ունի առջևում։ Այս տղան ինձ հիշեցնում է Զիզուին։ Զինեդինը անհավանական էր խաղադաշտում, նա գեղեցիկ ֆուտբոլ էր խաղում։ Ջուդը ընդամենը 21 տարեկան է և դեռ շատ բան ունի առջևում։ Այս տղան իսկական աստղ է դառնալու»,- 39-ամյա պորտուգալացու խոսքերն է փոխանցում La Sexta-ը։

Բելինգհեմը «Ռեալում» հանդես է գալիս 2023 թվականի ամռանից։ Այս մրցաշրջանում անգլիացին անցկացրել է 30 հանդիպում, դարձել 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։