Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», ասել է, որ «Ոսկե գնդակը» պետք է ստանար «Լոս Բլանկոսի» վինգեր Վինիսիուս Ժունիորը, ինչպես նաև կիսվել է մրցանակի վերաբերյալ իր կարծիքով։
«Վինիսիուսը, անշուշտ, արժանի էր «Ոսկե գնդակին», բայց մրցանակն այլևս որևէ լիազորություն չունի։ Ես եղել եմ այնտեղ, որտեղ եղել է Վինին։ Նա արժանի էր դրան, բայց չստացավ, քանի որ դրա նկատմամբ վստահություն չկա»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։
Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը 2024 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ զբաղեցրել է երկրորդ տեղը՝ պարտվելով Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին։
Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։