«Բարսելոնայի» համար տրանսֆերային պատուհանը համարվում է փակված

Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Բարսելոնայի» ծրագրերի մասին նոր տեղեկություններ են հայտնվել։ Ինչպես հայտնի է դարձել Diario Sport-ին, «Բարսելոնայի» ղեկավարությունը բանակցություններ չի վարում պոտենցիալ նորեկների հետ, ովքեր կարող են այսօր միանալ թիմին։

«Բարսելոնայի» համար տրանսֆերային պատուհանն արդեն համարվում է փակված, ընդգծել է աղբյուրը։ Հարկ է նշել, որ լրացուցիչ գրանցումների հունվարյան ժամանակահատվածում կատալոնական ակումբը ոչ մի նոր խաղացողի հետ պայմանագիր չի կնքել։

Իսպանիայում տրանսֆերային պատուհանի պաշտոնական փակումը տեղի կունենա փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերը։ 2