«Բարսելոնայի» ֆուտբոլիստը հրաժարվել է հանգստից

«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին միակն ֆուտբոլիստն է եղել, ով փետրվարի 3-ին այցելել է մարզաբազա հերթական պարապմունքն անցկացնելու նպատակով։ Այս մասին հայտնում է Jijantes FC-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն այսօր հանգստյան օր է տվել ամբողջ թիմին։ Չնայած դրան՝ լեհ դարպասապահը եկել էր մարզվելու։

Ակումբի կազմում 34-ամյա Շչեսնին 7 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, բաց թողել ութ գոլ և երեք անգամ կարողացել է անառիկ պահել դարպասը։ Ավելի վաղ Ֆլիկը հայտնել էր, որ ներկայումս Շչեսնիին համարում է «Բարսելոնայի» հիմնական դարպասապահը։