BUNDESLIGA. «Բայերը» 10 հոգով հաղթեց «Հոֆենհայմին» 🎥

Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի խաղում «Բայերը» սեփական դաշտում առավելության հասավ «Հոֆենհայմի» նկատմամբ։

Լևերկուզենում կայացած հանդիպումը ավարտվեց 3։1 հաշվով՝ հօգուտ գործող չեմպիոնի։

Առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձան Վիկտոր Բոնիֆասը և Ջերեմի Ֆրիմպոնգը, իսկ երկրորդ կեսի սկզբում գոլի հեղինակ դարձավ Պատրիկ Շիկը։

Տասը րոպե անց Խաբի Ալոնսոյի թիմը Ալեխանդրո Գրիմալդոյի հեռացման պատճառով մնաց տասը հոգով, իսկ Գիֆթ Օրբանը խփեց հյուրերի միակ գոլը։

Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝