Կարիմ Ադեյեմին պատասխանել է «Նապոլիին»

«Նապոլին», ամենայն հավանականությամբ, առավել ակտիվ կլինի ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին:

Ակումբի համար կարևոր է հարձակվողական ոճի կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելը, քանի որ Խվիչա Կվարացխելիան վերջերս է տեղափոխվել ՊՍԺ:

Ֆուտբոլիստներից մեկը, որով հետաքրքրվել է «Նապոլին», Կարիմ Ադեյեմին է։ Սակայն, ըստ Bild-ի, ծ23-ամյա ֆուտբոլիստը մերժել է Ա Սերիայի ակումբի առաջարկը։

Միաժամանակ նշվում է, որ Կարիմ Ադեյեմին կցանկանար ապագայում իրեն փորձել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները Ադեյեմիին գնահատում են 35 մլն եվրո։