Խավիեր Տեբասը գոհ չէ Չեմպիոնների Լիգայի նոր ձևաչափից

Խավիեր Տեբասը գոհ չէ Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափից:

«Երբ հանդիպում ես հեռուստատեսության արտոնագիրների գնորդներին, նրանք ասում են՝ «Ես արդեն ունեմ Չեմպիոնների լիգայի խաղեր շաբաթվա կեսին, այնպես որ ես կգնեմ Ֆորմուլա 1-ը և ավտոարշավները հանգստյան օրերին: Ինձ ազգային առաջնություն պետք չէ»։

Չեֆերինն ասաց, որ ես հավանություն եմ տվել Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափին, և դա ճիշտ է։ Բայց հետո ես ասացի, որ պետք է տեսնել ազդեցությունը: Բացի այդ, այն ժամանակ դեռ նոր աշխարհի ակումբային առաջնություն չկար։

Եթե ​​այսօր քվեարկության դրվեր Չեմպիոնների լիգայի նոր անցկացման հարցը, ես դեմ կքվեարկեի դրան»,- ասել է Լա լիգայի նախագահը։