«Ալ-Նասրը» նոր առաջարկ է պատրաստել «Բրայթոնի» վինգեր Կաորու Միտոմեի համար: Սաուդյան ակումբն արդեն փորձել է պայմանագիր կնքել ճապոնացի խաղացողի հետ, սակայն մերժվել են։
Լրագրող Լուկա Բենդոնիի խոսքով՝ «Ալ Նասրը» շուտով կվերադառնա շատ ավելի շահավետ առաջարկով՝ մոտ 85 միլիոն եվրո: Դեռ պարզ չէ, թե արդյոք «Բրայթոնը» կբավարարվի այս գումարով։
Ընթացիկ մրցաշրջանում Կաորու Միտոման Պրեմիեր լիգայի 23 խաղում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt պորտալում 27-ամյա ֆուտբոլիստի գինը 45 միլիոն եվրո է: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բրայթոնի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: