«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է պաշտպան Բեն Ուայթի վիճակի մասին հարցին։
«Նա դեռ հիմնական խմբում չէ, բայց կարծում եմ, որ մոտ է դրան։ Առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում նա պետք է մի քանի թեստեր անցնի, եթե ամեն ինչ լավ լինի, ապա կարծում եմ, որ նա շուտով մեզ հետ կլինի»,- Արտետայի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
27-ամյա Ուայթն այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայի ընդամենը ինը խաղ է անցկացրել և մեկ գոլային փոխանցում կատարել: Պաշտպանի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը, իսկ նրա տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt պորտալի, գնահատվում է 55 միլիոն եվրո։