«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջեյմս Մաքաթին շուտով կարող է տեղափոխվել գերմանական Բունդեսլիգայում հանդես եկող ակումբ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա կիսապաշտպանի ամենահավանական ուղղությունը Բունդեսլիգան է։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բայերը», «Մայնցը», «ՌԲ Լայպցիգը», «Բորուսիան» և «Շտուտգարտը», պնդում է աղբյուրը։
Այս մրցաշրջանում Մաքաթին բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Transfermarkt-ի փորձագետները կիսապաշտպանի արժեքը գնահատում են 14 միլիոն եվրո։