Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Դոնել Մալենը կարիերան կշարունակի «Ասթոն Վիլայում»: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «Ասթոն Վիլան» լիովին պայմանավորվել է «Բորուսիայի» հետ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։
Գործարքի արժեքը կազմում է 23 մլն եվրո՝ գումարած 3 մլն բոնուսներ, նշում է աղբյուրը։ Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի տեղեկություններով՝ «Ասթոն Վիլան» նույնպես համաձայնել է անձնական պայմանագրին հոլանդացու հետ։
Այս մրցաշրջանում Մալենը բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։