Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտզալիստի և մարզչի քվեարկության արդյունքները։
Հայաստանի 2024 թ․ լավագույն ֆուտզալիստ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանը՝ 38 միավորով : Երկրորդ հորիզոնականում է ֆուտզալի Հայաստանի ազգայն հավաքականի և իսպանական «Պալմա Ֆուտզալի» դարպասապահ Լուան Մյուլլերը (27 միավոր)։ Լավագույն եռյակը 22 միավորով եզրափակել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտզալիստ Ռաֆիկ Մելիքյանը։
Ֆուտզալի Հայաստանի 2024թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը՝ հավաքելով 58 միավոր: Երկրորդ հորիզոնականում է Հայաստանի գործող չեմպիոն «Երևան ՖԱ»-ի գլխավոր մարզիչ Խաչատուր Միքայելյանը (29 միավոր)։ 20 միավորով երրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Յունիսպորտի» գլխավոր մարզիչ Նիկիտա Կրիկունը: