Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը արժանացել է Իսպանիայի առաջնության դեկտեմբեր ամսվա լավագույն խաղացողի մրցանակին։
Անցած մեկ ամսվա ընթացքում 21-ամյա անգլիացին Լա Լիգայում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Մրցանակին հավակնում էին նաև Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը (2 գոլ), «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյա Դիասը (2 գոլ), «Ատլետիկի» կիսապաշտպան Օյան Սանսեթը (2 գոլ և 1 գոլային փոխանցում) և «Լաս Պալմասի» հարձակվող Սանդրո Ռամիրեսը (3 գոլ)։
Լա Լիգայի նոյեմբերի լավագույն խաղացող է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը։