Transfermarkt պորտալը թարմացման արդյունքներով ներկայացրել է Բունդեսլիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը։ Այս վարկանիշում առաջին տեղը կիսել են «Բավարիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան և «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։ Այս ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի տրանսֆերային արժեքը կազմում է 140 միլիոն եվրո։
«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը եզրափակում է լավագույն եռյակը՝ 90 միլիոն եվրոյով։
Բունդեսլիգայի թոփ 10 ամենաթանկ ֆուտբոլիստներն ըստ Transfermarkt-ի.
1.Ջամալ Մուսիալա (Բավարիա) – 140 միլիոն եվրո,
2.Ֆլորիան Վիրց (Բայեր) – 140 միլիոն եվրո,
3.Հարի Քեյն (Բավարիա) – 90 միլիոն եվրո,
4.Խավի Սիմոնս (Լայպցիգ) – 80 միլիոն եվրո,
5.Մայքլ Օլիսե (Բավարիա) – 65 միլիոն եվրո,
6.Լուա Օպենդա (Լայպցիգ) – 60 միլիոն եվրո,
7.Օմար Մարմուշ (Այնտրախտ) – 60 միլիոն եվրո,
8.Ջերեմի Ֆրիմպոնգ (Բայեր) – 50 միլիոն եվրո,
9.Ալեքսանդր Պավլովիչ (Բավարիա) – 50 մլն եվրո,
10.Բենջամին Շեշկո (Լայպցիգ) – 50 միլիոն եվրո։