«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել Հարի Մագուայրի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդում» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրի ապագայի վերաբերյալ տեղեկություններ են հայտնվել։

Ինչպես հայտնում է Manchester United Forever-ը, առաջիկա շաբաթների ընթացքում ակումբը կակտիվացնի Մագուայրի հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակը։ Հաղորդվում է, որ որոշումը կայացվել է գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հետ համատեղ։

Հիշեցնենք, որ 31-ամյա պաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2019 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին խաղադաշտ է դուրս եկել 13 խաղում՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, և դարձել մեկ գոլի հեղինակ։

Մագուայրի գործող պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։