«Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել կիսապաշտպանի, որպեսզի փոխարինի վնասվածք ստացած Ռոդրիին, ով շարունակում է ապաքինվել ծնկի խաչաձև կապանների վնասվածքից։
Ինչպես հայտնում է լրագրող և ինսայդեր Ռուդի Գալետտին, «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային ցուցանկում չորս տարբերակ կա՝ Էդերսոնը (Ատալանտա), Բրունո Գիմարեսը (Նյուքասլ), Ադամ Ուորթոնը (Քրիսթալ Փելաս) և Տիջանի Ռեյնդերսը (Միլան)։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին 11 հանդիպումներում 8 պարտություն է կրել։