Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պատասխանել է այն հարցին, թե արդյոք Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի խաղում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակը կօգնի իր թիմին հաղթել 2024/25 մրցաշրջանի Իսպանիայի առաջնությունում։
«Եթե կարծում ենք, որ «Բարսային» հաղթելը կօգնի մեզ նվաճել տիտղոսը, մենք սխալ ուղու վրա կհայտնվենք։ Նման մտքեր պետք է լինեն ամեն խաղից առաջ՝ մեկ հաղթանակը ոչինչ չի երաշխավորում, առջևում դեռ 20 հանդիպում կա»,- Սիմեոնեի խոսքերը մեջբերում է իսպանական AS-ը։
Հիշեցնենք, որ «Ատլետիկո» – «Բարսելոնա» խաղը կկայանա շաբաթ օրը՝ դեկտեմբերի 21-ին։