«Բարսելոնայի» պաշտպանը բաց կթողնի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղը

«Բարսելոնայի» եզրային պաշտպան Հեկտոր Ֆորտը բաց կթողնի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Իսպանիայի առաջնության առաջիկա հանդիպումը։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 18-ամյա ֆուտբոլիստը մկանային խնդիրներ ունի, ուստի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղին ընդառաջ չի մարզվել ընդհանուր խմբի հետ։

Այս մրցաշրջանում Ֆորտը մասնակցել է 10 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Լա Լիգայի 18-րդ տուրի «Բարսելոնա» – «Ատլետիկո» խաղը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 21-ին։