Արթուր Մելոն կարող է վերադառնալ Լա Լիգա

Թուրինի «Յուվենտուսի» բրազիլացի կիսապաշտպան Արթուր Մելոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը կարող է վարձավճարով տեղափոխվել մեկ այլ թիմ։ Ֆուտբոլիստը կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի Իսպանիայում։

Նախորդ մրցաշրջանում Մելոն հանդես է եկել «Ֆիորենտինայում»։ Իտալիայի առաջնությունում 28-ամյա բրազիլացին անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։