«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Ա Սերիայի 17-րդ տուրի՝ «Ջենոայի» դեմ խաղի նախօրեին պատասխանել է լրագրողների հարցին՝ կապված վնասվածք ստացած եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիայի հետ։
Հիշեցնենք, որ 23-ամյա վրացի ֆուտբոլիստի մոտ Ա Սերիայի 15-րդ տուրի «Լացիոյի» դեմ խաղից հետո (0:1) ախտորոշվել էր աջ ծնկի սալջարդ։
«Կվարացխելիան կրկին սկսել է մարզվել, նա հասանելի է»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Pazzidifanta-ը։
«Ջենոա» – «Նապոլի» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 21-ին։