Ռուբեն Ամորիմը կրկնել է Ալեքս Ֆերգյուսոնի ցուցանիշը

Պրեմիեր Լիգայի 16-րդ տոուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։ «Էթիհադ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով՝ հօգուտ Ռուբեն Ամորիմի թիմի։

Այսպիսով, Ռուբեն Ամորիմը հաղթեց իր առաջին մանչեսթերյան դերբիում։ Նախկինում դա հաջողվում էր միայն Ալեքս Ֆերգյուսոնին։

Այս հաղթանակը նաև Ամորիմի երկրորդ անընդմեջ հաղթանակն էր «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի նկատմամբ:

Նոյեմբերին իսպանացին Չեմպիոնների Լիգայում պարտվեց պորտուգալացուն, երբ այդ ժամանակ Ամորիմը գլխավորում էր «Սպորտինգը» (1:4):