LA LIGA. «Բարսելոնան» սեփական հարկի տակ պարտվեց «Լեգանեսին»

Լա Լիգայի 18-րդ տուրում «Բարսելոնան» ընդունեց «Լեգանեսին»:

Խաղը ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1:0 հաշվով:

Հանդիպման միակ գոլը 4-րդ րոպեին խփեց  «Լեգանեսի» պաշտպան Սերխիո Գոնսալեսը։

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է: Թիմը 18 խաղում վաստակել է 38 միավոր։ «Լեգանեսը» 17 խաղից հետո վաստակել է 18 միավոր և 15-րդ տեղում է։