Կատալոնական «Բարսելոնայի» մարզչական շտաբի անդամ Մարկուս Սորգը խոսել է Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի խաղում «Լեգանեսից» կրած պարտության մասին (0։1)։
«Սա մեր թիմի անցկացրած լավագույն խաղը չէր։ Մենք չունեինք պատշաճ կենտրոնացում։ Նման պարտությունը շատ դժվար է ընդունել։ Մենք արագ գնդակ բաց թողեցինք, բայց հետո շատ հնարավորություններ ունեցանք, բայց չօգտագործեցինք։ Պետք է դաս քաղենք այս պարտությունից»,- մարզչի խոսքերն է փոխանցում Marca-ն։
«Բարսելոնան» 38 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Հաջորդ խաղում «Բարսելոնան» կմրցի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։