Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունն ավելի ուժեղ է, քան ֆրանսիականը։
«Արդյո՞ք Սաուդյան Արաբիայի լիգան ավելի լավն է, քան Լիգա 1-ը: Իհարկե, սա պարզ հարց է. Ես սա չեմ ասում, քանի որ այնտեղ եմ խաղում: Ինձ չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ են մտածում: Եկեք այստեղ և փորձեք խաղալ:
Ֆրանսիայում բացի ՊՍԺ-ից, մնացածը ոչինչ են, կներեք: Մյուս թիմերը մրցում են, բայց ՊՍԺ-ն ավելի ուժեղ է, ունի լավագույն խաղացողները:
Սա փաստ է։ Ես չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ զարմանում»,- ասել է «Ալ Նասրի» հարձակվողը Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ: